TGI Friday's ամերիկյան ռեստորանների ցանցում «ռոմանտիկ» անօդաչու թռչող սարքը կնոջը զրկել է քթի մի մասից: Ռոբոտի զոհը ամերիկուհի Ջորջիա Բենվենտոն է:

Կինը գնացել է ռեստորան եւ այնտեղից դուրս եկել լուրջ վնասվածքով: Սեղանի շուրջ նստած՝ կինը նկատել է, որ իր դեմքին է մոտեցնում է անօդաչու թռչող սարքը, որը եւ զրկել է վերջինիս քթի մի հատվածից:

«Դա պարզապես սարսափելի էր, այդ սարքը ուղիղ իմ դեմքի ուղղությամբ էր շարժվում: Լավ է, որ աչքս չմտավ, քանի որ ես լուսանկարիչ եմ եւ իմ աչքերը իմ աշխատանքն են», - Informing-ին պատել է Բենվենուտոն: