Իրանի նախագահ Հասան Ռոհանին նավթի գների կտրուկ անկումը անվանել է քաղաքական դավադրություն, հաղորդում է BBC-ն:
Իր հայտարարության մեջ նա ընդգծել է, որ նավթային շուկայում տեղի ունեցող իրադաձությունները «պայմանավորված են քաղաքական շարժառիթներով» եւ հանդիսանում են «տարածաշրջանի, մահմեդական ժողովուրդների եւ ողջ իսլամական աշխարհի դեմ դավադրություն»:
Թեհրանի ներկայացուցիչները Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից պահանջում են կրճատել նավթի հանույթը, որպեսզի դրա գինն աճի: Սակայն OPEC-ն իր նոյեմբերյան նիստին պահպանել էր նավթի հանույթի քվոտաները՝ հույս հայտնելով, որ շուկան ինքնուրույնաբար կկայունանա, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հունիսից սկսած նավթի գինն էժանացել է ավելի քան 40%-ով: Brent տեսակի նավթի գինը 66 դոլարից պակաս է, իսկ WTI-ինը՝ 63 դոլարից:



























