American Airlines ավիաընկերության աշխատակիցները Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում կորցրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի թիկնազորի ուղեբեռը, ընդ որում կորել են չորս ատրճանակներ, հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Կորած պայուսակը ի վերջո հայտնաբերվել է Լոս-Անջելեսում, սակայն թիկնապահներին պատկանող Glock մակնիշի 9-մմանոց ատրճանակներն անհետ կորել են: Ոստիկանությունը կարծում է, որ դրանք գողացվել են:

Ուղեբեռը Նյու Յորքից պետք է ուղեւորվեր Վաշինգտոն, որտեղ Նաթանյահուի թիկնազորին պետք է միանային եւս մի քանի հոգի: