Իտալիայի հարավում ինկասատորների մեքենայի վթարի արդյունքում թափվել են բոլոր մետաղադրամները՝ 2 մլն եվրոյի չափով: Ամբողջ գումարը տեղափոխվում էր փոքր՝ 1 եւ 2 եվրո արժողության դրամներով, ուստի, թափվելով մեքենայից, մետաղադրամները բառացիորեն ծածկել են ամբողջ ճանապարհը:
Անմիջապես կամավորներ են հայտնվել, ովքեր ցանկություն են հայտնել օգնել հավաքել գումարը: Արդյունքում կորել է մոտ 50 հազար եվրո, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նեապոլի լրատվամիջոցներին:



























