Google ընկերությունը Իսպանիայում կփակի Google News-ը, ընկերության պաշտոնական բլոգում հաղորդել է Google News ստորաբաժանման ղեկավար Ռիչարդ Գինգրասը:

Ինչպես հստակեցրել է Գինգրասը, պատճառը այդպես կոչված «Google-ի հարկն է», որը խորհրդարանի կողմից հավանության է արժանացել այս տարվա հոկտեմբերի 30-ին: Հարկը լրատվական պարբերականներին եւ տեղեկատվական գործակալություններին թույլ է տալիս յուրաքանչյուր անգամ լրատվական ագրագատորներից վճար գանձել, երբ նրանց նյութերի հատվածները հայտնվեն կայքի էջում: Ինչպես նշում է Գինգրեսը, Google News-ն իր էջերում գովազդ չի ցուցադրում եւ հետեւապես գումարներ չի աշխատում: Ուստի Իսպանիայում հետագա աշխատանքը ոչ շահութաբեր է, հայտնում է RBK-ն:

Նոր հարկը ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ին, իսկ իսպանական Google News-ը դեկտեմբերի 16-ից կդադարեցնի աշխատանքը: