Արեւային Էներգիայով աշխատող Solar Impulse փորձարարական ինքնաթիռը գիշերային թռիչքի տեւողությունը ստուգելու համար սկսել է թռիչքները։
Շվեյցարիայում կփորձարկեն Solar impulse-ը 24 ժամյա թռիչքի համար։ Նախատեսված է ցերեկային 13-ժամյա թռիչքից հետո, ըստ մարտկոցների եւ եղանակային պայմանների, փորձարկել նաեւ գիշերային թռիչքը։
2009-ի հունիսին հասարակությանը ներկայացված Solar impulse-ի թեւերի բացվածքը 80 մետր է, ամեն թեւում տեղադրված է 10 ձիաուժանոց 4 էլեկտրական շարժիչ, որոնց սնում են 400 կիլոգրամանոց լիթիում-պոլիմերային մարտկոցները։



























