ԱՄՆ Սենատի՝ խոշտանգումների մասին զեկույցի էլեկտրոնային տարբերակը, որը ԿՀՎ-ն կիրառել է ահաբեկչության մեջ կասկածվողների նկատմամբ, կարելի է գնել Amazon-ում, այն արդեն բեսթսելլեր է դարձել:

Kindle-ի համար նախատեսված տարբերակն արժե 2,99 դոլար, եւ այն արդեն հայտնվել է «գրքեր հետախուզության եւ լրտեսության մասին» բաժնի թոփերի մեջ:

Կասկածյալների հարցաքննությունների եւ պահման պայմանների դաժան վավերագրական մանրամասները ավելի մեծ պահանջարկ են ձեւավորել, քան Ջեյմս Ռիզենի «Ամեն գնով» եւ Յան Ֆլեմինգի «Ադամանդե մաքսանենգները» գրքերը:

Զեկույցը կարելի է անվճար ներբեռնել Սենատի կայքում:

ԱՄՆ Կոնգրեսի սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին հրապարակել է զեկույցի ոչ գաղտնի տարբերակը՝ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ահաբեկչության մեջ կասկածվողների նկատմամն խոշտանգումների մասին, որոնք պահվում են արտերկրում գտնվող ԿՀՎ գաղտնի բանտերում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:

Փաստաթղթի համաձայն, նրանց զրկել են քնից, ստորացրել են, սառը ջուր են լցրել նրանց վրա՝ խեղդվելու իլյուզիա ստեղծելով: Բացի այդ, սեռական բռնության սպառնալիքներ են հնչել: