Ղըրղզստանը մտադիր է նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի արտաքսման մասին կրկնակի հարցում ուղարկել Բելառուս։

Այս մասին հուլիսի 7-ին  հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարության փոխնախագահ Ազիմբեկ Բեկնազարովը։

Նա կարծում է, որ Բելոռուսի հրաժարումը՝ հետ տալ Բակիեւին, պայմանավորված էր այդ պահին հանրապետությունում  լեգիտիմ իշխանությունների բացակայության փաստով։

Նա նաեւ նշել է, որ բացի Ղըրղզստանի նախկին նախագահ Բակիեւից, Բելառուսում են նաեւ նրա եղբայրները, որոնց երկրի իշխանությունները փնտրում են մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների մեղադրանքներով։