Բուլղարիայի եւ Ռուսաստանի կառավարությունները հուլիսի 16-ին կստորագրեն «Հարավային հոսք» գազատարի շինարարության նախագծի «ճանապարհային քարտեզ»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը: Մոսկվան եւ Սոֆիան համաձայնեցրել են «ճանապարհային քարտեզը» հուլիսի 6-ին կայացած բանակցություններում:
Տրանսբալկանյան Բուրգաս-Ալեքսանդրապոլիս խողովակը նպատակ ունի թեթեւացնել սեւծովյան նեղուցները՝ նավթը Բուրգասից մղելով Էգեյան ծովում գտնվող Ալեքսանդրապոլիս: Բոլղարիան եւ Հունաստանը միջկառավարական համաձայնագիրը ստորագրել են 2007թ.: Նախագծի 51 տոկոսը պատկանում է Ռուսաստանին, 24,5-ական տիրապետում են Բուլղարիան եւ Հունաստանը, հաղորդում է Bfm.ru-ն:
«Հարավային հոսքի» երկարությունը կկազմի 900 կմ: Գազատարի մեկնարկը կայանալու է 2015-ից ոչ ուշ:



























