Beeline-ը հայտարարում է GSM եւ 3G ցանցերի ծածկույթի հերթական ընդլայնման մասին մայրաքաղաքում եւ Հայաստանի մարզերում:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, նոր 3G բազային կայաններ են տեղադրվել Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերում: Beeline-ի բջջային ցանցի ծածկույթը բարելավվել է նաեւ Երեւանում եւ Արարատի մարզում նոր GSM կայանների տեղադրման շնորհիվ:

«Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո` մենք գիտակցում ենք, որ ծառայություններից օգտվելու հարմարավետությունը հնարավոր չէ ապահովել առանց որակյալ բջջային կապի եւ ծածկույթի: Մենք շարունակաբար աշխատում ենք ցանցի բարելավման ուղղությամբ` հատկապես հաշվի առնելով մեր հաճախորդների մշտապես աճող թիվը», - նշեl 1 Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ նոյեմբեր ամսվա ընթացքում Beeline-ը նաեւ բարելավել է երկրորդ եւ երրորդ սերունդի ցանցերի ծածկույթը «Զվարթնոց» օդանավակայանում: