Բրիտանական The Financial Times թերթը գործարարության ոլորտում տարվա ամենաազդեցիկ մարդ է ճանաչել Apple-ի ղեկավար Թիմ Քուքին:
Ըստ թերթի՝ Կուկի ղեկավարության ներքո ընկերությունը IT շուկայում հաջողություններ է գրանցում: Նրա կողմից ընկերության ակտիվները կառավարելու մեխանիզմի փոփոխությունից հետո ընկերությունը դարձավ բաց՝ ակտիվ համագործակցության համար:
Այս տարվա նոյեմբերին Նյու Յորքի բորսայում Apple-ի շուկայական կապիտալիզացումն առաջին անգամ գերազանցել էր 700 մլրդ դոլարը: Apple կորպորացիայի արժեքը 72%-ով ավելին է, քան Exxon նավթային ընկերությանը: Տարվա սկզբից Apple –ի բաժնետոմսերի գինն աճել է շուրջ 50%-ով, փոխանցում է Gazeta-ն:
Իր հերթին Forbes-ը Apple-ը ճանաչել է ամենաթանկարժեք ապրանքանիշը:




























