Photoshop-ի արտադրող Adobe Systems Inc ընկերությունը հայտարարել է 800 մլն դոլարով  Fotolia ֆոտոբանկը ձեռք բերելու մասին, հայտնում է Reuters-ը:

Այս հայտարարությունից հետո Adobe-ի բաժնետոմսերը թանկացել են մոտ 8%-ով:

Ընկերությունը մտադիր է ինտեգրել Fotalia с Creative Cloud-ը, որպեսզի բարձրացնի յուրաքանչյուր  օգտատիրոջ միջին եկամուտը: Adobe-ը նաեւ նախատեսում է պահպանել  Fotolia-ն՝ որպես ինքնուրույն ֆոտոծառայություն, փոխանցում է Gazeta-ն:

Fotolia-ն մասնագիտացած է պատկերների եւ տեսանյութերի վաճառքում:  Adobe Systems-ն աշխարհում գրաֆիկական դիզայնի ծրագրային ապահովման խոշորագույն  արտադրողն է: Նրա արտադրանքի շարքում են Photoshop-ը, Illustrator-ը եւ Premiere Pro-ն: