Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որով ռազմավարական օբյեկտների ցանկից հանվում է մայրուղային գազատարը, որով Ռուսաստանից Հայաստան գազ է առաքվում: Այս կերպ, Վրաստանը մտադիր է թույլատրել մայրուղային գազատարի վաճառքը, հաղորդում է Գրուզիա Online-ը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, գազատարը վաճառելու առաջարկով հանդես էր եկել խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ, կառավարող կուսակցության ներկայացուցիչ Պավել Կուբլաշվիլին:
Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին, հուլիսի 2-ին ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարել էր գազատարի բաժնետոմսերի 10-15 տոկոսը լոնդոնյան բորսայում տեղադրելու հնարավորության մասին:
ԶԼՄ-ներում նաեւ տեղեկություն է տարածվել գազատարը գնելու Ադրբեջանի մտադրության մասին:



























