Քաղաքական տնօրենների մակարդակում Իրանի եւ «վեցնյակի» միջեւ մեկօրյա բանակցությունները կկայանան դեկտեմբերի 17-ին: Այդ մասին ասվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության մամուլի հաղորդագրությունում:

2013թ. նոյեմբերին Ժնեւում միջազգային  միջնորդների (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Գերմանիա) «վեցնյակը» եւ Իրանը համաձայնագիր նախապատրաստելու համաձայնության են եկել, որը երաշխավորում է Թեհրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը՝ պատժամիջոցների ամբողջական վերացման փոխարեն: