Իրկուտսկում ոստիկանության աշխատակիցները 20-ամյա մի սքինհեդի են ձերբակալել: Եվգենի Պանովի նկատմամբ մի քանի քր.գործ է հարուցվել, այդ թվում՝ ռասսայական, ազգային, սոցիալական ատելություն եւ թշնամություն սերմանելու համար:

Քննության տվյալներով, նա մեղսակից է Անգարսկում բնապահպանների ճամբարի վրա կատարված հարձակման, հեծանվորդներին եւ սքեյթբորդիստներին ծեծի ենթարկելու մեջ: Հաստատվել է, որ մարզկենտրոնում սափրագլուխների խումբը ծեծել է Բուրյաթիայի եւ Ադրբեջանի քաղաքացիների: Հարձակվողները ազգայնական կարգախոսներ են հնչեցրել: