Միացյալ նահանգները գործարկել են Atlas 5 հրթիռակիրը՝ NROL-35 գաղտնի արբանյակով: Տիեզերական սարքը կօգտագործվի Հետախուզության ազգային վարչության կողմից:
Հրթիռը գործարկվել է Քալիֆորնիա նահանգի Վանդերբերգ ռազմաբազայից: Արբանյակը ուղեծիր կուղարկի United Launch Alliance ընկերությունը:
Սա վերջին երկու տարիների ընթացքում Հետախուզության ազգային վարչության համար նախատեսված արդեն 7-րդ գաղտնի սարքն է, որը վերահսկում է ԱՄՆ-ի հետախուզական արբանյակները, հաղորդում է «Ռոսիյսկայա Գազետան»:




























