Հնդկական իշխանությունները զինված ստորաբաժանումներ են մտցրել Քաշմիր։ Զինվորականները փողոցներ դուրս չեն գա քաղաքի կենտրոնում, որտեղ երիտասարդների խմբերը քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ եւ հրդեհում են վարչական շինությունները։
Անկարգությունները ծագել են այն բանից հետո, երբ Քաշմիրի լեռնային գետակներից մեկում 17-ամյա պատանու դիակ է հայտնաբերվել։ Սկսված հուզումների համապատկերում Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանային ծառայությունները միմյանց մեղադրել են փոխհրաձգություն սկսելու մեջ։
Քաշմիրը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վեճի առարկա է 1947 թվականից։




























