«Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը առաջարկում է ստեղծել մի կառույց, որը կզբաղվի ազատամարտիկների անվտանգությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Ազատամարտիկների դաշինքի» հավաքին հայտարարեց Սասուն Միքայելյանը:

«Եթե ինչ-որ տեղ ոտնձգություն կատարվի ազատամարտիկների հանդեպ, եկեք ակցիա անենք, հայտարարենք, ով որտեղ կանգնած է, ճանապարհին կանգնի ու չքշի, հարձակվենք մի փողոց փակենք, գնանք մի նախարարության դեմ կանգնենք, մինչեւ էս դեպքերը վերանան, ամոթ էլ ա, ես ոնց հելնեմ ֆռամ էս  քաղաքի մեջ, հերիք եղավ, գործել է պետք տղերք: Մենք տղա ենք, արա, էս էգերն եկել, որձ են դարձել»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով՝ ազատամարտիկների հանդեպ ոտնձգություն կատարելով պղծվում է Եռաբլուրը:

«Մենք՝ ազատամարտիկներս արել ենք կարեւոր մի բան, մեր ժողովրդին տարել ենք դեպի անկախություն: Մենք եկել ենք մեր նահատակների առաջ հաշվետվություն տալու, այսօր պղծվում է ազատամարտիկ հասկացողությունը: Եթե այսօր նման կարգի հրամանատարներին ասում են՝ շան թուլի պես ականջները կկտրեմ, ես ասողի ականջները շան թուլի պես կկտրեմ, ես Սասուն Միքայելյանն եմ կյանք եմ դրել, իմ  ժողովրդի, իմ պետության, իմ պետականության համար: Մենք այսօր կանգնել ենք այնպիսի մի տեղ, որ էս շիրիմներն են մեզ համախմբում»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանի խոսքով՝ քաղաքական ուժերն այսօր պառակտում են ազատամարտիկներին, իսկ իրենք պետք է հակառակը անեն՝ համախմբվեն:

«Ես եկել եմ, որ մենք այսօր թողնենք այս քաղաքական պոռնիկներին, հերիք եղավ մեզ տանեն, այ սենց մասնատեն, աշուն ամառ, աշուն ձմեռ, հինգրերոդ եղանակ էլ չկա, որ տանեն բերեն, եղունգ ունենք, գլուխներս պիտի քորենք, տղերք: Եթե էսօր, Մանվելի, Ռազի նման տղերքին են ծեծելու, ես տեռորի էլ կգնամ»,-ասաց նա: