Microsoft ընկերության Ռեդմոնդի կենտրոնակայանում հունվարի 21-ին կկայանա նոր օպերացիոն համակարգի շնորհանդեսը, որը ստացել է Windows 10 անվանումը: Այս մասին տեղեկացնում է hitech.newsru.com-ը:

Միջոցառմանը ելույթ կունենա կորպորացիայի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելլան, տնօրենների խորհրդի անդամներ Թերրի Մայերսոնը եւ Ջո Բելֆիորը, ինչպես նաեւ Xbox հարթակի պատասխանատու Ֆիլ Սփենսերը:

Միջոցառման ընթացքում Microsoft-ը նաեւ կներկայացնի Windows 10-ի ճանաչողական տարբերակը՝ January Technical Preview խմբագրմամբ, որը նախ հասանելի կլինի Windows Insider ծրագրի մասնակիցներին, դրանից հետո նաեւ սովորական օգտատերերին: