Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, թե Թեհրանը ընդունում է պատժամիջոցների արդյունավետությունը, որոնք երկրի նկատմամբ կիրառվում են միջազգային հանրության կողմից, քանի որ Թերանը մերժել է դադարեցնել ուրանի հարստացման գործընթացը: «Մենք չենք կարող ասել, որ պատժամիջոցներն անարդյունավետ են: Գուցե դրանք դանդաղեցնեն գործընթացը, սակայն երբեք չեն կարող դադարեցնել»,-հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի գերատեսչության ղեկավարը:

Նշենք, որ իրավիճակը Իրանի ատոմային ծրագրի շուրջ սրվել էր այն բանից հետո, երբ փետրվարի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարեց, թե Թեհրանը արտադրել մինչեւ 20 տոկոս հարստացված  ուրանի առաջին պաշարները: Նա նաեւ հայտարարել էր, որ մտադիր է եռապատկել քիչ հարստացված ուրանի արտադրության ծավալները:

2010 թվականի հունիսի 9-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը  բանաձեւ է ընդունել, որով նոր պատժամիջոցներ են սահմանվում Իրանի նկատմամբ, քանի որ վերջինս հրաժարվել է դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները: