Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը եւ օրվա ընթացքում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Քյուրդլար, Կորգան, Աշաղը Վեյսալի, Քարվենդ, Չեյիլ, Կուրապատկինո, Բաշ-Քարվենդ, Ջրաբերդ, Սեյսուլան, Շխլար եւ Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- ասված է հաղորդագրության մեջ:



























