Հայաստանի կառավարությունում այսօր՝ հուլիսի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգի առաջին հարցով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Տեր-Հովակիմյանը հանդես է եկել զեկույցով հիմնադրամի 2010 թ. նախատեսվող ծրագրերի վերաբերյալ եւ ներկայացրել հիմնադրամի 2010 թ. գործունեության ծրագրային հիմնական ուղղությունները։ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի 2010 թ. գործունեության հիմնական ուղղությունների ներքո նախատեսվող ծրագրերը։
Խորհրդի անդամների ուշադրությանն են ներկայացվել հիմնադրամի 2010 թ. բյուջեն եւ հիմնադրամի կառավարման մարմնի հաստիքացուցակը, որոնք եւս հաստատվել են հոգաբարձուների խորհրդի կողմից։
Հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ 2010 թ. օգոստոսի 23-28-ը անցկացվելու է «Բազե-2010» երիտասարդական հավաքը եւ վարչապետին հրավիրել է մասնակցելու բացման արարողությանը։




























