Թուրքիայում  դեկտեմբերի 14-ին Zaman պարբերականի եւ Samanyolu TV մեդիա խմբի դեմ ոստիկանության գործողությունները Թուրքիայում եւ աշխարհում դիտել են ուղիղ եթերում։

Թուրքական ոստիկանությունը դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան մոտեցել է Zaman պարբերականի գլխավոր գրասենյակին եւ փորձել ձերբակալել գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըին։ Սակայն գրասենյակի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, որից հետո ոստիկանների հետ վիճաբանության մեջ է մտել Zaman-ի փաստաբանը։ Ոստիկանության կողմից ներկայացված ձերբակալման վճիռն ընթերցելուց հետո Էքրեմ Դումանլըն ձերբակալվել եւ ոստիկանություն տարբվել, որից հետո դատարանի կողմից նրա նկատմամբ կալանքի որոշում է կայացվել։

Zaman պարբերականն այս իրադարձությունները հեռարձակել է ուղիղ եթերում։

Հատկանշական է այն հանգամանքը, որ Zaman-ի  եւ Samanyolu TV-ի դեմ գործողությունների ժամանակ իշխանական մամուլն ու հեռուստաընկերությունները խուսափել են ներկայացնել տեղի ունեցող իրադաձությունները։

Նշենք, որ Zaman-ը եւ Samanyolu TV-ն հանդիսանում են Ֆեթուլահ Գյուլենի լրատվամիջոցները Թուրքիայում։