«Հոկտեմբերի 27-ի» գործով  դատապարտյալ Համլետ Ստեփանյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց Հայսատանի ոստիկանության լրատվության եւ հասարակայության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ Ստեփանյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է, որի արդյունքներով պարզվել է, որ Ստեփանյանի մահը կապված է եղել սրտի անբավարարության հետ: Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի  1-ին  մասի 1-ին կետի համաձայն` հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ  բացակայում է հանցագործության դեպքը:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  պատիժը կրած Համլետ Ստեփանյանը հանկարծամահ էր եղել 2010թ. մայիսի 15-ին, ժամը 19:00-ի  սահմաններում՝ իր անկողնում պառկած։ Նա 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել  «Հոկտեմբերի 27-ի» գործով: