Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ:

Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակից հայտնում են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, ով ամիսներ առաջ ավարտել է ուսումնառությունը Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի եւ Օքսֆորդի համալսարաններում` ստանալով դոկտորական աստիճան, նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն:

Նորաօծ քահանաներից Արժանապատիվ Տ. Շնորհք քահանա Շահինյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում: