Թեհրանում դեկտեմբերի 15-ին բացվել է տնտեսական համագործակցության հայ-իրանական համատեղ հանձնաժողովի նիստը:

Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը եւ նրա հայ գործընկեր Երվանդ Զախարյանը կքննարկեն էներգետիկ սեկտորում համագործակցության հարցեր, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի փոխանակումը, փոխանցում է Fars գործակալությունը:

Ըստ Mehr գործակալության՝ երկօրյա նիստին կմասնակցեն ՀՀ կառավարության ութ անդամներ: Նիստը կկայանա Համիդ Չիթչիանի եւ Երվանդ Զախարյանի նախագահությամբ: Կքննարկվեն համատեղ ձեռնարկություններին, ինժեներա-տեխնիկական ծառայություններին, էլեկտրաէներգիայի, հատկապես բնական գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակմանը  առնչվող հարցեր: