Apple ընկերությունը Ռուսաստանում իր արտադրանքի գները  կրկին կբարձրացնի դեկտեմբերի 24-ին, հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»՝ վկայակոչելով  ընկերության մատակարարներին մոտ կանգնած աղբյուրը:

Որոշումը կայացվել է արժութային շուկայում տատանումների եւ ռուբլու կտրուկ թուլացման պատճառով:

Նշենք, ընկերությունը նոյեմբերի 26-ին արդեն բարձրացրել էր iPhone-ի եւ iPad-ի գները:  Նոր iPhone 6 եւ 6 Plus սմարթֆոնները թանկացել էին միջինը 25%-ով: Գրեթե նույնքան աճել էր iPhone 5S-ի եւ 5C-ի, ինչպես նաեւ iPad պլանշետների գինը:

 Այժմ Apple-ի պաշտոնական կայքում 16 գբ-անոց  iPhone 6-ն արժե 39 990 ռուբլի, 16 գբ-անոց  iPhone 6 Plus-ը 16 46 990 ռուբլի: