Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարներն ընդգծել են երրորդ բարձրավոլտ էլեկտահաղորդման գծի շինարարության անհրաժեշտությունը: Իրանը գազի դիամց էլեկտրաէներգիա կստանա: Այս մասին նշել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչյանը, այսօր՝ դեկտեմբերի 15-ին Երեւանում ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի ծավալը կաճի երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունից հետո: Էլեկտրաէներգիայի ծավալը աճի վրա կազդեն նաեւ հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում ընդունված որոշումները:

Իր հերթին, Երվանդ Զախարյանը նշել է, որ տնտեսական գործարքների ծավալը երկու երկրների միջեւ կազմում է 300 մլն դոլար, եւ սպասվում է, որ այդ թիվը կրկնակի կաճի, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

Երրորդ բարձրավոլտ էլեկտահաղորդման գիծը շահագործման կհանձնվի 2018 թվականին, որից հետո հաղորդվող էլեկտրաէներգիայի ծավալը կաճի 2-3 անգամ, վստահեցրել է Զախարյանը: