Հայաստանի ազգային հավաքականի և Լյուքսեմբուրգի գործող չեմպիոն «Դյուդելանժի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը News.am- ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում  կարծիք հայտնեց  այն մասին,  թե ով  կարող է հավակնել  ընթացիկ  տարվա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Ալեքսանդր,  դու հայտավորված ես Հաայստանի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Սպասո՞ւմ էր, որ քո անունն էլ կհայտնվի այնտեղ:

Ճիշտն ասած, շատ զարմացած եմ որովհետեև  չէի սպասում որ կլինեմ այդ ցուցակում: Բայց շատ երջանիկ եմ դրա համար:

Ո՞վ է, ըստ քեզ, դառնալու 2014-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը:

Այս և առաջիկա մյուս տարիներին այդ կոչմանը կարժանանա  Հենրիխ Մխիթարյանը:

Երբևէ  հայտնվե՞լ  ես լավագույն  ֆուտբոլիստների այլ  ցուցակներում:

Նախորդ տարի շատ լավ հնարավորություն ունեի դառնալ Լյուքսեմբուրգի լավագույն ֆուտբոլիստը,  բայց վնասվածքի պատճառով  մրցաշրջանի կեսը բաց թողեցի: