Դեկտեմբերի 15-ին շվեյցարական Նիոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Զույգերը հետևյալն են՝
«ՊՍԺ» - «Չելսի»
«Մանչեսթեր Սիթի» - «Բարսելոնա»
«Բայեր» - «Ատլետիկո» Մադրիդ
«Յուվենթուս» - «Բորուսսիա Դորտմունդ»
«Շալկե» - «Ռեալ» Մադրիդ
«Շախտյոր» - «Բավարիա»
«Արսենալ» - «Մոնակո»
«Բազել» - «Պորտու»
Ամենահետաքրքրականն այն, է որ զույգերից երկուսը համընկան նախորդ տարվա հետ։ «Ռեալ» Մադրիդն այս անգամ ևս կխաղա«Շալկեի», իսկ «Բարսելոնան»- ինչպես և նախորդ տարի` Անգլիայի գործող չեմպիոնի հետ։
Նախորդ տարի գերմանական թիմը պարտվեց 1։6, 1։3։
«Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Բարսելոնային» 0։2, 1։2։
«ՊՍԺ»-ն և «Չելսին» հանդիպել են անցյալ տարի` քառորդ եզրափակչում։ «Չելսին» դրսում խփած գնդակի շնորհիվ կարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ՝ 3։1, 0։2 հաշվով։
Բուքմեյքերները հավատում են որ քառորդ եզրափակիչ կանցնեն հետևյալ թիմերը՝ «Արսենալ», «Ատլետիկո» Մադրիդ, «Յուվենթուս», «Բարսելոնա», «Պորտու», «Բավարիա», «Ռեալ» Մադրիդ։ Հնարավորությունները հավասար են գնահատվում միայն «ՊՍԺ» - «Չելսի» զույգում ։
Այս պահի դրությամբ բուքմեյքերներն այսպիսի գործակիցներ են տալիս թիմերի չեմպիոն դառնալու համար`
«Ռեալ» Մադրիդ- 3,5
«Բավարիա» - 3,5
«Բարսելոնա» - 6
«Չելսի» - 9
«Մանչեսթեր Սիթի» - 15
«Ատլետիկո» Մադրիդ – 17
«Արսենալ» - 21
«ՊՍԺ» - 21
«Յուվենթուս» - 25
«Բորուսսիա Դորտմունդ» - 34
«Պորտու» - 51
«Մոնակո» - 101
«Բայեր» - 101
«Բազել» - 201
«Շալկե» - 201
«Շախտյոր» - 301
1/8 եզրափակչի առաջին խաղերը կկայանան փետրվարի 17-18-ին, 24-25-ին, պատասխան հանդիպումները` մարտի 10-11-ին, 17-18-ին:




























