Super Duper Studio դիզայներական ստուդիան կյանքի է կոչել բազմաթիվ մարդկանց երազանքը. գինու գավաթներ, որոնք ցանկացած պարագայում երբեք չեն շրջվում եւ սփռոցն ու հագուստը մաքուր են պահում:

Saturn Glasses անունը ստացած գավաթները, երկար ոտքի փոխարեն, աստիճանական հիմք ունեն: Աստիճանը գավաթին թույլ է տալիս թեքվել 45°-ից ոչ ավելին, իսկ վերեւի նեղ հատվածը կանխում է պարունակության ցայտումը:

Ըստ Kedem-ի, որպեսզի գավաթն արդարացնի իրեն, խորհուրդ է տրվում դրանում գինի լցնել մեկ քառորդից ոչ ավելի:

Saturn Glasses-ի մեկ հատն արժե 52 դոլար: Հեղինակները բարձր գինը հիմնավորում են ոչ միայն գավաթի ինքնատիպությամբ, այլեւ ապակու որակով եւ ձեռքի աշխատանքով: