Հայաստանի ազգային հավաքականի և Ֆինլանդիայի «Յարո» թիմի կիսապաշտպան Ալեքսանդր Թումասյանը նույնպես ընդգրկված է  Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների  ցուցակում: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Թումասյանը  խոստավնեց, որ իր ձայնը կտար Հենրիխ Մխիթարյանի օգտին:

Ալեքսանդր, սեպտեմբերին վիրահատվեցիր մարզիկի ճողվածքը: Այժմ լիովին ապաքինվե՞լ  ես:

Այո,  լիովին ապաքինվել եմ ու ինձ շատ լավ եմ զգում:

Որպես ազգային հավաքականի ֆուտբոլիստ, նույնպես ընդգրկված  ես Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ թեկնածուների ցուցակում։  Ի՞նչ կասես այդ մասին:

Ինձ համար մեծ պատիվ  է   և իհարկե շատ ուրախ եմ դրա համար, բայց ես պետք է շատ աշխատեմ ինքս իմ  վրա, որպեսզի ավելի լավը դառնամ և ուրախացնեմ մեր երկպագուներին:

Եթե դու ընտրության հնարավորություն ունենայիր, ո՞ւմ կտայիր ձայնդ:

Դժվար է պատասխանել, քանի որ շատ լավ ֆուտբոլւստներ ունենք,  բայց կարծում եմ՝ ձայնս կտայի  Հենրիխ Մխիթարյանին: