Նախնական տվյալով՝ 104 մարդ է զոհվել Պակիստանի Փեշավար քաղաքի ռազմական ուսումնարարանի վրա գրոհայինների հարձակման ժամանակ, գրում է Dawn-ը՝ վկայակոչելով Խայբեր-Փախթունխվա նահանգի գլխավոր նախարար Փերվեզ  Խաթաքին:

Ըստ թերթի զոհվել է 84 երեխա:

«Թալիբան» շարժման գրոհայինները դեկտեմբերի 16-ին գրավել են Պակիստանի Փեշավար քաղաքի ռազմական ուսումնարարանը:

Շենքում կարող են 500 աշակերտներ եւ ուսուցիչներ գտնվել: Ըստ որոշ տվյալների՝ բոլոր մահապարտների վրա մահապարտների գոտիներ են եղել, նրանցից մեկը պայթեցրել է իրեն, «Ռիա Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեծ թվով աշակերտներ եւ ուսուցիչներ ազատվել են, ուժայինների գործողությունը շարունակվում է, բանակը փորձում է վերահսկել իրավիճակը: