LG-ն CES-2015 ցուցահանդեսում կներկայացնի հեռուստացույց՝ քվանտային կետերի կիրառմամբ: Վաճառքում այն կհայտնվի 2015թ.-ից, դրա էկրանի թողունակությունը կկազմի 4К (3640 x 2160 կետ), ասված է ընկերության հաղորդագրությունում:

Քվանտային կետերի օգտագործումը թույլ է տալիս գույներն ավելի ճշգրիտ վերարտադրող հեռուստացույցներ ստեղծել, քան  OLED-էկրանները, որոնք  ներկայումս այդ չափորոշիչով ամենալավն են, հայտնում է «lenta.ru»-:

Ավելի վաղ քվանտային կետերով էկրաններ էր ներկայացրել Sony-ն ՝ KD-65X9000A հեռուստացույցում, ինչպես նաեւ Amazon-ը՝ Kindle Fire HDX պլանշետում, ավելի ուշ չինական  TCL-ն սեպտեմբերին ներկայացրել էր իր սարքը՝ այդ տեխնոլոգիայի հիման վրա: LG –ն մատակարարում է աշխարհի հեռուստացույցների 17 տոկոսը, ըստ Mashable-ի, դա նշանակում է տեխնոլոգիայի լայնորեն ներդրում զանգվածային արտադրությունում՝ չնայած  առաջին սարքերը կորեական ընկերությունը կներկայացնի բարձր գներով: