Beeline-ը հայտարարում է էլեկտրոնային հերթի համակարգի ներդրման մասին եւս 14 վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: Էլեկտրոնային համակարգի ներդրումը հնարավորություն է ընձեռում ավելի համակարգված եւ հարմարավետ դարձնել բաժանորդների սպասարկումը: Բաժանորդը պետք է պարզապես ընտրի անհրաժեշտ գործողությունը վճարային տերմինալի միջոցով, ստանա կտրոնը եւ սպասի համապատասխան թվի հայտնվելուն էլեկտրոնային ցուցանակի վրա:
«Մեծ ուշադրություն դարձնելով մեր հաճախորդների սպասարկման որակին եւ պայմաններին՝ մենք շարունակում ենք վաճառքի եւ սպասարկման գրասենյակների վերազինումը էլեկտրոնային հերթի համակարգերով, ինչը բաժանորդների սպասարկումը կդարձնի ավելի հստակ եւ գրագետ: Նման համակարգերի ներդրումն ունի անհերքելի եւ ակնհայտ բազմաթիվ առավելություններ ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ ընկերության աշխատակիցների համար: Համոզված եմ, որ այս քայլը եւս մեր բաժանորդների սպասարկումը կդարձնի էլ ավելի պարզ եւ հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Շիրակ, Արագածոտն, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր, Սյունիք, Արարատ`սրանք այն մարզերն են, որտեղ մինչ ընթացիկ տարվա ավարտը կտեղադրվեն էլեկտրոնային հերթի նոր համակարգեր: Առաջնահերթությունը կտրվի այն գրասենյակներին, որտեղ հերթեր հաճախակի են նկատվում: Նշենք նաեւ, որ առաջիկայում պլանավորվում է նաեւ վաճառքի եւ սպասարկման գրասենյակների թվի ավելացում:



























