ԱՄՆ պատրաստ է փոխանակել «ռուս լրտեսներին», բայց միայն այն դեպքում, եթե «ԱՄՆ-ում ձերբակալվածները խոստովանեն իրենց մեղքը», հայտնում է Reuters գործակալությունը։
Սպիտակ տանը հստակեցրել են, որ կփոխանակվեն 11 հոգի, որոնց թվում է պետական գաղտնիք բացահայտած ռուս գիտնական Իգոր Սուտյագինը։
Մոտ մեկ շաբաթ առաջ ամերիկյան հատուկ ծառայությունները ձերբակալել էին Ռուսաստանի օգտին լրտեսելու մեջ կասկածվող տասը մարդու։



























