Հուլիսի 8-ին Ռուսաստանի բոլոր քաղաքներում եւ մարզերում հարսանիքների շքահանդես է։ Շատ զույգեր որոշել են ամուսնանալ հենց այսօր՝ ընտանիքի, սիրո եւ հավատարմության օրը։
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը պատարագ կմատուցի Տրոիցկի կանացի մենաստանում, որը կառուցվել է 17-րդ դարում եւ ուր այժմ գտնվում են Պետրոսի եւ Ֆեվրոնիայի մասունքները։
Համաձայն ավանդության՝ բարեպաշտ իշխան Պետրոսը բորոտությամբ է հիվանդանում։ Ոչ ոք չի կարողանում բուժել նրան։ Իշխանը երազում տեսնում է, որ դա կարող է անել միայն գեղջկուհի կույս Ֆեվրոնիան։
Իշխանը Ֆեվրոնիային սիրեց նրա բարեպաշտության, իմաստունության եւ բարության համար եւ խոստացավ ապաքինվելուց հետո ամուսնանալ նրա հետ Ֆեվրոնիան բուժում է իշխանին եւ ամուսնանում նրա հետ։ Ամուսինները միմյանց սիրում եւ հավատարիմ են լինում ողջ կյանքի ընթացքում։
Պետրոսը եւ Ֆեվրոնիան մահանում են միեւնույն օրը եւ միեւնույն ժամին՝ 1228 թվականի հուլիսի 8-ին։ Նրանց մարմինները դրվում են մեկ դագաղի մեջ։
Ռուսական եկեղեցին նրանդ դասում է սրբերի շարքին։



























