Google ընկերությունը հրապարակել է 2014-ի ամենատարածված որոնողական հարցումների ցանկը, հաղորդում է «Los Angeles Times»-ը:

Ընկերությունը երկու ցուցակ է հրապարակել՝ ԱՄՆ-ի մասով եւ աշխարհի: Հետաքրքրական է, որ երկու վարկանիշներն էլ գլխավորել է դերասան Ռոբին Ուիլյամսը: Նրան հաջորդում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Բացի այդ, համացանցից օգտվողներին հետաքրքրել է Էբոլայի տենդը եւ Ուկրաինայում ինդոնեզական Boeing-ի կործանումը:

5-րդ տեղում է սառցե ջուրն իրենց վրա լցնելու ակցիան: Մոլորակի բնակիչները նաեւ տեղեկություններ են փնտրել «Եվրատեսիլ»-ի հաղթող Կոնչիտա Վուդսի, «Իսլամական պետության» եւ Սոչիի ձմեռային օլիմպիադայի մասին: