Լեհաստանի Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, որ հուլիսի 4-ին ընտրվել է երկրի նախագահ, հինգշաբթի վայր կդնի պատգամավորական լիազորություններն ու կլքի խորհրդարանի ստորին պալատի նախագահի աթոռը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Սեյմի գրասենյակի մամուլի ծառայության ղեկավար Կշիշտոֆ Լյուֆթը:
Ենթադրվում է, որ Կոմորովսկին վայր կդնի պատգամավորական լիազորությունները հուլիսի 8-ի առավոտյան եւ կդադարի կատարել Լեհաստանի նախագահի պարտականությունները:
Դրանից հետո,,համաձայն երկրի սահմանադրության, պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կանցնեն Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչին:
Ակնկալվում է, որ այսօր երեկոյան Լեհաստանի Սեյմը նոր նախագահ կընտրրի, ինչից հետո արդեն նախագահի պարտականությունները կանցնեն նրան: «Քաղաքացիական պլատֆորմ» կառավարող կուսակցությունը Սեյմի նախագահի պաշտոնում կառաջարկի խմբակցության ղեկավար Գժեգոժ Սխետինայի թեկնածությունը:
Այսկերպ, հինգշաբթի օրվա ընթացքում Լեհաստանը կկառավարեն հերթով երեք հոգի՝ Բրոնիսլավ Կոմորովսկին, Բոգդան Բորուսեւիչն ու Գժեգոժ Սխետինան:



























