Samsung GALAXY Ace 2 սմարթֆոնը կարող էր հրդեհի առաջացման պատճառ դառնալ: Կանադական համալսարաններից մեկի ուսանողուղի Հոուփ Կասերլին Facebook-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել, որոնցում պատկերված են նրա Samsung GALAXY Ace 2 պայթած սմարթֆոնն ու պայթյունի հետեւանքները:
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, հանրակացարանի սենյակում, որտեղ ապրում է ուսանողուհին: Աղջկա խոսքով, բջջայինը դրված է եղել մահճակալի կողքի պահարանիկի վրա եւ վարդակին միացված չի եղել:
Մարտկոցի պայթյունը, որը, Հոուփի հավաստմամբ, ֆիրմային է եղել, արթնացրել է աղջկան, սակայն նա անմիջապես չի հասկացել, թե ինչ է պատահել: Պայթյունից հետո հեռախոսն ընկել է մահճակալի վրա եւ սկսել այրվել՝ վնասելով անկողնու սպիտակեղենն ու ներքնակը:




























