Համացանցում մեծ տարածում է գտել մի հուզիչ տեսահոլովակ, որտեղ փիղը հավաքում է բնակելի տան մերձակայքում թափված աղբը: «Եթե նման բան կարող են անել նույնիսկ կենդանիները, ապա ինչո՞ւ մենք չենք կարող», —  հարցով հանդիսատեսին է դիմում տեսագրության հեղինակը:
Փիղը հուզել է  YouTube-ի հազարավոր օգտատերերին: Մեկ շաբաթվա ընթացքում տեսագրությունը դիտել են շուրջ 800 հազար անգամ, փոխանցում է Vesti-ն:
Digital Journal կայքի հեղինակները նշում են, որ  չնայած տեսագրության  տարածվածությանը, անհնար է պարզել, թե որ երկրում է այն նկարահանվել: