ԱՄՆ-ում իր նախկին տիրոջ անպատասխանատվության պատճառով տաքսա տեսակի Օբի անունով շունը իր տեսակի համար անհավատալի քաշ է ունեցել՝ 35 կգ: Բարեբախտաբար կենդանին նոր տիրոջ ձեռքն է ընկել, որոը որոշել է լրջորեն զբաղվել նրա նիհարմամբ:

Օբիին դիետա են նշանակել, որի ընթացքում նա պիտի բազմաթիվ վարչժություններ կատարեր: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տվել. երկու տարի անց շունը նիհարել է 25 կգ-ով:

Շան տերը՝ Նորա Վանատան չի մեղադրում ծեր զույգին, որոնց մոտ ժամանակին ապրել է տաքսան: «Իհարկե, նրան սիրել են, բայց շան տերերը չեն կարողացել «ոչ» ասել Օբիի մեծ աչքերին»,-պատմել է կինը:

Օբի անունով տաքսան ինտերնետի աստղ է դարձել: Վանատան համարում է, որ իր սիրելի կենդանին կարող է հրաշալի ոգեշնչող լինել նրանց համար, որոնք չեն կարողանում հավաքվել ու ազատվել ավելորդ քաշից: