Թող ՀՀԿ խմբակցության պատգամավորները հասկանան խորհրդարանի եւ ախոռի տարբերությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե ԱԺ-ն ուզում է դատապարտել հասարակական եւ քաղաքական գործիչների դեմ կատարված բռնությունները, այդպիսի մարդկանց չպիտի թողնի մոտ գալ ստորագրությանը:

Արդարության մասին խոսելու բարոյական իրավունք չունեն նրանք, որոնք «ափըռ-ցփըռ» վիրավորում են իրենց գործընկերներին, ասել է Փաշինյանը:

Նշենք, որ առավոտյան ՀՀԿ խմբակցության պտգամավոր Առաքել մովսիսյանը («Շմայս») ընդհանտել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի զգացմունքային ելույթը, ասել ով. «Վեր ընգի տեղդ, արա»:

«Իսկ հետո այդ մարդը դուրս է գալիս լրագրողների մոտ ու ասում, թե տեսեք, իրենք են ինձ վրա բղավել:

«Մենք տեսնում ենք, որ սպիտակ մազերով 70-ամյա մարդը չորս երեխաների մայր հանդիսացող պատգամավորի հասցեին փողոցային խոսքեր է ասում, մեկ ուրիշ պատգամավոր էլ անհասցե ափըռ-ցըփըռ հայտարարություններ է անում, հետո գնում, մամուլում ասում՝ էս ինչ պատգամավորին սենց բան ասեց: Էս դահլիճում ով ասելու բան ունի՝ պատգամավոր ա, բարձրախոս էլ ունի, հերթագրվելու իրավունք էլ, թե՞ վախենում են բառապաշարի ինսուլին ստանան, վախենո՞ւմ են երեք րոպեն մինչեւ վերջ չկարողանան ասեն, իրենց իմացած երեք բառն են անընդհատ կրկնում: Ձեր էդ պատգամավորները անուն-ազգանունը գրելու քննությունը չեն կարող հանձնել, անբավարար կստանան»,-նշել է Փաշինյանը:

ՀՀԿ-ական պատգամավորները փորձել են սաստել նրան, ինչին Փաշինյանն արձագանքել է, դիմելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին. «Պարո´ն Բաղդասարյան, կարո՞ղ եք խմբակցության նիստ անել եւ ձեր պատգամավորներին բացատրել ախոռի ու ԱԺ-ի տարբերությունը, դա կլինի ձեր ամենամեծ ծառայությունը ՀՀ-ում հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու համար»: