Բաղդադում՝ ուխտավորների ամբոխում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն։

Ինչպես հայտնում է Associated Press-ը, պայթյունը որոտացել է քաղաքի՝ հիմնականում սուննիներով բնակեցված հյուսիսային հատվածում։

Մահապարտ-ահաբեկչի գործողությունների հետեւանքով զոհվել է ամենաքիչը 30, վիրավորվել՝ 62 մարդ։

Միաժամանակ մայրաքաղաքի մեկ այլ հատվածում ֆուգասի պայթյունի հետեւանքով զոհվել է 8 մարդ։ Երկու պատահարների արդյունքում վնասվածքներ են ստացել շուրջ 100 հոգի։