Օրինական ներկրման հետ հայ տեքստիլագործները միանգամայն կարող են մրցակցել, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Սպիտակ Վանուհի» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վանիկ Ասատրյանը՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի մոտ թեթեւ արդյունաբերության ներկայացուցիչների ժողովից հետո:
Նա հավելել է, որ գործարանն արտադրությունն սկսել է շուրջ 2 ամիս առաջ: Կազմակերպմանը մասնակցել են մասնագետներ Իրանից: «Արդյունաբերության զարգացման պետական հիմնադրամի աջակցությամբ մենք տրիկոտաժի արտադրության վարկ ենք ստացել եւ այժմ իրացնում ենք այն», - հավելել է Աստարյանը:
Հարցին, թե կարող է արդյոք հայկական արտադրանքը մրցակցել ներմուծվածի հետ, Ասատրյանը պատասխանել է. «Եթե ներմուծումն օրինական է, ինչու՝ ոչ»:



























