ԱՄՆ-ը հանդես է գալիս որպես բռնապետ, որ փորձում է վերահսկել աշխարհում տեղի ուենցող ամեն ինչ: Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ Նիգերիայում ընթացող Զարգացող ազգերի գագաթնաժողովում:

Նա նշել է, թե «Միացյալ Նահանգները ինքնակոչ առաջնորդ է, բայց բոլորը պետք է իմանան, որ դա բռնապետություն է»:  

Իրանական առաջնորդի խոսքով, «բռնապետության ժամանակը մոտենում է ավարտին», հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: