Solar Impulse անունով ինքնաթիռը, որի շարժիչներն աշխատում են արեւային էներգիայով, հուլիսի 8-ին բարեհաջող կերպով ավարտել է իր շուրջօրյա թռիչքը։

Ինքնաթիռը Շվեյցարիայի Պաերենե քաղաքից թռիչքը սկսել է հուլիսի 7-ի վաղ առավոտյան եւ նույն վայրում էլ մեկ օր անց վայրէջք կատարել։ Այսպիսով, գլխավոր հարցը լուծվել է. ինքնաթիռի 4 շարժիչները կարողացել են աշխատել ողջ գիշեր։

Solar Impulse-ի թեւերի բացվածքը  63,4 մետր է, քաշը՝ ընդամենը 1,6 տոննա։