Թուրքիայի Նեւշեհիր նահանգի (Կապադովկիա) Գյորեմեի շրջանում  օդապարիկ է վայր ընկել, որի հետեւանքով մահացել է չինացի կին զբոսաշրջիկ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Գյորեմեի շրջանի Ավանոս ավանից 12 զբոսաշրջիկներով օդ բարձրացած օդապարիկը 15 րոպե անց հակառակ ուղղությամբ սկսված ուժեղ քամու հետեւանքով վայր է ընկել։

Օդապարիկի վայր ընկնելու հետեւանքով մահացել է չինացի կին զբոսաշրջիկ եւ վնասվածքներ ստացել՝ 11 մարդ։