Չբացահայտված թռչող օբյեկտը դադարեցրել է չինական Հանչժոու քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքը: Մեկ ժամ օդանավակայանը ոչ ընդունում էր ինքնաթիռներ, ոչ էլ ճանապարհում: Իսկ աշխատանքի վերսկսումից հետո Հանչժոուից չվերթները իրականացվել են 2-3 ժամ ուշացումով, հաղորդում է Lenta.ru-ն:

Հուլիսի 8-ի առավոտվա դրությամբ օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով: Միջադեպի հանգամանքները հայտնի կլինեն հետաքննությունից հետո: