Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հուլիսի 7-ին Հայրապետական օրհնության գրով վավերացրել է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի վերընտրությունը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնում:

Դեռեւս հունիսի 27-ին Թեմական պատգամավորական ժողովը վերընտրել էր Գարեգին Սրբազանին՝ իբրեւ Գերմանիայի Հայոց առաջնորդ առաջիկա յոթ տարիների համար:

 Նորին Սրբությունը, շնորհավորելով ընտրության առիթով, հայցում է Բարձրյալ Տիրոջ Ս. Աջի հովանին եւ զորակցությունը Գարեգին Սրբազանին, որպեսզի հոգեւոր նույն նախանձախնդրությամբ շարունակի առաջնորդական իր առաքելությունը` ի պայծառություն Գերմանիայի Հայոց Թեմի եւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու: